Մրցաշար ChessAcademy.am
ՄՎ Դավիթ Պառավյանը 2016թ. շրջանային մրցաշարի հաղթող
2016-01-16Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի շրջանային մրցաշարում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ ՄՎ Դավիթ Պառավյանը: Վերջին տուրում նա առավելության հասավ ՄՎ Տիգրան Ս. Պետրոսյանի նկատմամբ և, վաստակելով 9 հնարավորից 6,5 միավոր, լրացրեց գրոսմայստերի առաջին նորմա: Երկրորդ տեղի համար ծավալված համառ պայքարի արդյունքում ՄՎ Մաքսիմ Չիգաևը (Ռուսաստան), ՖՎ Հայկ Մ. Մարտիրոսյանը (Հայաստան) և ՄԳ Օլեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա) կիսեցին 2-րդ – 4-րդ տեղերը: